Խառը ոճերի մարտիկ Տոնի Ֆերգյուսոնն ակնարկել է UFC-ի թեթև քաշային կարգում Խաբիբ Նուրմագոմեդովի հետ չեմպիոնական գոտու համար առաջիկա մենամարտի մասին:
«Ստացել եմ ազդանշան, չեմպիոնը վերադառնում է: Նորություններ մենամարտի մասին շատ շուտով: Մնացեք մեզ հետ»- գրել է Ֆերգյուսոնը Instagram-ում։
Ավելի վաղ UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը Տոնիին անվանել էր թեթև քաշային կարգում գոտու համար Նուրմագոմեդովի հետ մենամարտի ամենահավանական հավակնորդը: