fbpx
Սպորտ

19:00 29/9/2019

Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան կանվանափոխվի ու կունենա նոր տարբերանշան (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի (IAAF) Կոնգրեսը հաստատել է տարբերանշանի ու անվանման փոփոխությունը:

Քաթարի մայրաքաղաք Դոհայում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ն անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո IAAF-ը կանվանափոխվի WA (World Athletics):

IAAF-ը հիմնադրվել է 1992-ին և սկզբում կոչվում էր «Սիրողական աթլետիկայի միջազգային ֆեդերացիա», իսկ 2001-ին անվանափոխվեց, որպեսզի ընդգծի մարզիկները պրոֆեսիոնալ կարգավիճակը:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Վերեվ