Ֆորմուլա-1-ի բելգիացի հռչակավոր ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը նվիրատվություն է կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Նշենք, որ Ֆերստապենը վերջերս Պորտուգալիայի Գրան-Պրիում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։
Նա նշել է, որ չէր կարող վայելել հաղթանակը, եթե նվիրատվություն չկատարեր հայ զինվորի ապահովագրության հիմնադրամին, ովքեր ամեն օր իրենց կյանքը զոհում են հանուն հայրենիքի։
Ֆերստապենը հիմնադրամին է փոխանցել 100 ԱՄՆ դոլար։ Այս քայլին ի պատասխան հիմնադրամը Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ավտոարշավորդին։