ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն բաց նամակ է գրել` կորոնավիրուսի համաճարակի մասին.
Համաշխարհային ֆուտբոլային հանրությունը ցույց է տվել համերաշխության և միասնության զգացողություն՝ ի դեմս այս սպառնալիքի: Մենք պետք է շարունակենք նույնը անել՝ մտածելով այն մասին, թե ինչպես կարձագանքենք այն հետևանքներին, որոնց առջև կկանգնենք այն բանից հետո, երբ մեր առողջության համար լուրջ ռիսկ է կանգնած մեր ետևում: Մենք բոլորս պետք է շատ լուրջ վերաբերվենք այս խնդրին ՝ միևնույն ժամանակ պահպանելով հանգստություն և վստահություն որոշումների կայացման հարցում:
ՖԻՖԱ-ն այս դժվար ժամանակահատվածում կպահպանի կանոնավոր կապը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի միասին լուծումներ գտնենք՝ հաշվի առնելով ֆուտբոլի հետաքրքրությունները բոլոր մակարդակներում:
Հիշենք նաև, որ սպորտը ընդհանրապես և մասնավորապես ֆուտբոլը կարող է, կարծում եմ, մեծ դեր խաղա մեր աշխարհը վերականգնելու գործում: Եվ մենք հույս ունենք, որ դա տեղի է ունենալու որքան հնարավոր է շուտ:
Դժվար հանգամանքները մարդկանց հնարավորություն են տալիս համախբվել և ցույց տալ, թե ինչի ենք ընդունակ միասին, որ նրանք կարող են ավելի ուժեղ դառնալ և պատրաստ լինել ապագային: Հասկանում ենք, որ այժմ նման պահերից մեկն է»,- ասել է Ջիանի Ինֆանտինոն: