fbpx
Սպորտ

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2023 թվականի լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդների անունները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է 2023 թվականի լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդների անունները։ Հավակնորդների ցուցակում են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Սիմոնե Ինձագին («Ինտեր») և Լուչիանո Սպալետին («Նապոլի», Իտալիա):

Հիշենք, որ Գվարդիոլան անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիին» հաղթանակ տարավ միանգամից երեք մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում, Անգլիայի Պրեմիեր լիգայում և Անգլիայի գավաթում։ Ինձագին «Ինտերին» դուրս բերեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Սպալետին, իր հերթին, օգնեց «Նապոլիին» նվաճել 33 տարվա մեջ առաջին Սկուդետտոն:

Անվանակարգի հաղթողը հայտնի կդառնա «The Best» մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա հունվարի 15-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ