Ֆիլարմոնիկն ու «Լոֆթը» ներկայացնում են «Մոցարտը՝ քաղաքում» մշակութային երեկոն

Ամենադիտվածներ

Մոցարտյան կատարյալ երաժշտությունը կհնչի ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ՝ զուգակցվելով ուրբանիստական ոճի գեղանկարների ցուցահանդեսով, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

«Մոցարտը՝ քաղաքում» մշակութային երեկոն կկայանա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։30-ին «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի բակում:

Երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ Նարեկ Ավագյանի (ֆլեյտա), Արամ Ասատրյանի (ջութակ), Մերի Դոլմազյանի (ալտ) և Վահե Դանիելյանի (թավջութակ) կատարմամբ կհնչեն Մոցարտի դո մաժոր, ռե մաժոր և լա մաժոր կվարտետները, ինչպես նաև կցուցադրվեն նկարիչ Արթուր Հովհաննիսյանի «Forms and reflections» գեղանկարչական շարքի աշխատանքները։

Միջոցառման ժամանակ կպահպանվեն հակահամաճարակայի բոլոր կանոները:

Ամենաթարմ