Հասարակություն

Ընտանիքում բռնության ենթարկվածները ֆինանսական աջակցություն կստանան

Կենսաապահովման կարիքները հոգալու, բուժման կամ առողջության վերականգնումը կազմակերպելու, բնակելի տարածքի վարձակալության գումարը փոխհատուցելու նպատակով՝ ի թիվս այլ օգնությունների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մինչև 150.000 դրամ աջակցություն է տրամադրում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։

Ֆինանսական աջակցություն ստանալու համար ընտանիքում բռնության ենթարկված անձը պետք է գրավոր դիմում ներկայացնի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ նշելով՝

դիմողի անունը, հայրանունը և ազգանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը,
դիմողի անձնագիրը կամ նույնականացման քարտը,

ընտանիքում բռնության ենթարկված անձ հանդիսանալու փաստը հաստատող տեղեկություններ՝ ներկայացնելով նաև համապատասխան փաստաթղթերը,
դիմողի բանկային հաշվի համարը և սպասարկող բանկի անվանումը, որին փոխանցվում է տրամադրվող գումարը,

օրենքով սահմանված հատուկ կառույցների, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ գրավոր միջնորդությունը (դրա առկայության դեպքում),

ՀՀ Կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 333-Ն որոշման N 2 հավելվածի հարցաթերթով ներկայացված հարցերի պատասխանները։
ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործող աջակցության կենտրոններում ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն, տեղեկատվություն՝ իրենց իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով սահմանված պաշտպանության այլ միջոցներից օգտվելու կարգի վերաբերյալ, խորհրդատվություն՝ թեժ գծի միջոցով և օժանդակություն աշխատանքի տեղավորման հարցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ