Եթե այսպես խաղանք Ֆինլանդիայի դեմ, շանսեր չենք ունենա։ Այս մասին ասել է Հայաստանի Ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը՝ պատմելով Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրի՝ Լիխտենշտեյնի հետ խաղից իր տպավորությունների մասին:
«Չգիտեմ՝ ինչու այսպես եղավ: Ըստ էության մի հակագրոհ եղավ. ինքներս մեր վիճակը բարդացրինք: Մենք պետք է հաղթեինք, բայց երկրորդ խաղակեսում բաց թողեցինք հաղթանակը:
Այժմ պետք է Ֆինլանդիային հաղթել: Վատ խաղացինք, մեկնաբանություններ չունեմ:
Եթե այսպես խաղանք Ֆինլանդիայի դեմ, շանսեր չենք ունենա»,-ասել է Արամ Հայրապետյանը:
https://www.facebook.com/footballplus.am/videos/796602787425143/?v=796602787425143
Հիշեցնենք, որ Վադուցում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 15-ին՝ մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ: