«Ֆլամենգո»-ի կիսապաշտպան Ռեյներ Ժեզուսը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում։ Այս մասին հաղորդում է FOX Sports-ը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, իսպանական ակումբի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել 17-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ՝ հստակեցնելու Ռեյների տրանսֆերային արժեքը, ինչպես նաև իմանալու՝ արդյոք ֆուտբոլիստը ունի թիմից հեռանալու ցանկություն:
Վերջերս կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագիրը «Ֆլամենգո»-ի հետ մինչև 2024 թվականը, իսկ նրա հրաժարագինը 63 մլն եվրոյից նվազել է՝ դառնալով 35 մլն եվրո:
Այս տարվա նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Ռեյների ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն»: Նշվում էր, որ պատանի ֆուտբոլիստն արդեն համաձայնություն է հայտնել տեղափոխվելու «Աթլետիկո»:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը Բրազիլիայի առաջնության 14 հանդիպման է մասնակցել և դարձել է 6 գոլի հեղինակ: