«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտի ուսումնասիրությունը քաղավիացիան դադարեցրել է

Ամենադիտվածներ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook-ում գրել է.

Հարգելի քաղաքացիներ,
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ 2019 թվականի նոյեմբերի 25-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն ներկայացրել էր օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ուսումնասիրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և կից փաստաթղթերը, և առկա թերությունների վերաբերյալ գրավոր ծանուցել է Ընկերությանը:
Հաշվի առնելով, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ չի վերացրել առկա թերությունները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դադարեցրել է Ընկերության օդանավ շահագործողի վկայական ստանալու համար ներկայացրած հայտի հետագա ուսումնասիրությունը և առաջարկել անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ լինելուն պես՝ կրկին դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական ստանալու համար:
Հարգանքով,
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=896617347447169&id=118681645240747

Ամենաթարմ