Աշխարհ
13:22 02/04/2020

Կարանտինը խախտողները կգնդակահարվեն. Ֆիլիպինների նախագահ. ABC

Կորոնավիրուսի տարածման պայքարի շրջանակներում Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` քաղաքացիները որոնք կխախտեն կարանտինի պայմանները, կենթարկվեն ամենախիստ պատժին` գնդակահարությանը:

Նախագահի խոսքով` տնային կարանտինին հետևելը կենսական նշանակություն է, քանի որ իշխանությունները ամեն ինչ անում են, որ պանդեմիայի տարածումը կանխեն:

«Ավելի վատ է դառնում: Ուստի, ես ևս մեկ անգամ ասում եմ ձեզ խնդրի լրջության մասին և այն մասին, որ դուք պետք է հասկանաք դա: Իմ հրամանները` ոստիկանությանը և զինված ուժերին. եթե խնդիրներ կան և կա դեպք, երբ նրանք դիմադրում են և ձեր կյանքին վտանգ  է սպառնում, գնդակահարեք նրանց»,- բորբոքված ասել է Դուտերտեն:

Ավելի ուշ, Ֆիլիպինների ազգային ոստիկանության պետը հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ մեկին գնդակահարել:

Երկրի ղեկավարը հայտարարել է նաև բուժաշխատողների նկատմամբ վատ վերաբերմունքի անթույլատրելիության մասին, ինչը երկրի իրավապահ մարմինները որպես լուրջ հանցագործություն կհամարեն:

Այս մասին հայտնում է ABC-ն:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ