Հայաստանից անվերադարձ մեկնածների մասին լուրերը կեղծ են

Ամենադիտվածներ

Հայաստանից անվերադարձ մեկնածների մասին լուրերը կեղծ են

Տեղեկատվական ստուգման կենտրոնը հայտնում է, որ օրերս մամուլում տարածվել էր «Այս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է Հայաստանը» վերտառությամբ հրապարակում, որը իրականությանը չի համապատասխանում։ Պնդումն արվել է հիմք ընդունելով այն փաստը, որ 2021 թվ. առաջին չորս ամիսներին ՀՀ-ից օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը կազմել է 240 հազար 891 մարդ, ժամանածներինը՝ 164 հազար 214 մարդ։

Կապ հաստատելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ և ուսումնասիրելով մեկնողների և ժամանողների վիճակագրությունը՝ աղբյուրը պարզել է, որ լրատվականներում տեղ գտած շահարկումներն անհիմն են ու կեղծ։

Հայաստանին բնորոշ սեզոնային աշխատանքային միգրացիան հիմնականում դրսևորվում է տարվա առաջին ամիսներին, ինչով պայմանավորված վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ-ում օդային ճանապարհով մեկնողների սալդոն (մեկնածների և ժամանածների տարբերությունը) տարվա առաջին ամիսներին մշտապես բացասական է եղել։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ