fbpx
Աշխարհ

Ֆլորիդայում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ, կա զոհ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում փոքր շարժիչանի ինքնաթիռը մխրճվել է բազմահարկ բնակելի շենքի մեջ, ինչի հետևանքով զոհվել է օդաչուն: Այս մասին հայտնել է ABC NEWS-ը:

Աղբյուրը նշում է, որ ինքնաթիռը մխրճվել է շենքի 16-րդ և 17-րդ հարկերի արանքում:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները շենքից անմիջապես տարհանել են մոտ 100 բնակչի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ