Flyone Armenia ավիաընկերությունը մայիսի 1-ից մեկնարկել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը: Այս մասին հայտնել է ավիաընկերության Facebook-ի էջը։
«Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայան։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին»,- ասվում է գրառման մեջ։
Նշվում է նաև, որ հունիսից նախատեսվում է ավելացնել չվերթերի քանակը։
