Forbes ամսագիրը կազմել է այս տարվա՝ աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների ցանկը:
Շարքը գլխավորում են Apple-ը՝ 241,2 մլրդ դոլար արժեքով, Google-ը՝ 207,5 մլրդ դոլար արժեքով, Microsoft-ը 162,9 մլրդ դոլար արժեքով, Amazon-ը՝ 135,4 մլրդ դոլար արժեքով և Facebook-ը՝ 70,3 մլրդ դոլար արժեքով:
Այնուհետև հաջորդում են Coca-Cola, Disney, Samsung, Louis Vuitton և McDonald’s ապրանքանիշները։
Facebook և Samsung ապրանքանիշներն են կորցրել իենց արժեքից համապատասխանաբար 21% և 5%, մյուսների արժեքը նույնիսկ ավելացել է: Netflix-ը, այս տարվա ընթացքում ունենալով ամենամեծ աճը, զբաղեցնում է 26-րդ տեղը:
100 ամենաթանկ ապրանքանիշների ընդհանուր արժեքը կազմում է 2,54 տրլն դոլար:
Առաջատար բրենդներից գրեթե կեսը ամերիկյան ընկերություններին, 10 բրենդ՝ Գերմանիային, 9-ը՝ Ֆրանսիային, 6-ը՝ Ճապոնիային, 5-ը՝ Շվեյցարիային:
Ոլորտային առումով ամենաշատը տեխնոլոգիական բրենդներն են 100-ից 20-ը: 14 բրենդ առաջարկում է ֆինանսական ծառայություն, 11-ը ավտոմոբիլային ոլորտից են, 8-ը՝ վաճառքի: