Amazon ընկերության ղեկավարը երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է Forbes-ի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանշային աղյուսակը։
2018 թվականին հեղինակավոր հանդեսը Amazon-ի ղեկավարի կարողությունը գնահատել էր 112 մլրդ դոլար, այսօր, Forbes-ի տվյալներով, նրա կարողությունը հասնում է 139․6 մլրդ դոլարի։
Գործարարը շուտով կարող է զրկվել ամենահարուստ մարդու կոչումից, քանի որ ծրագրում է ամուսնալուծվել։
Երկրորդ տեղում Բիլ Գեյթսն է՝ 97․9 մլրդ դոլար կարողությամբ, եռյակը եզրափակում է Ուորեն Բաֆեթը՝ 83 մլրդ դոլար հարստությամբ։
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնվել է ցուցակի 7-րդ հորիզոնականում։ Նրա կարողությունը գնահատվում է 62 մլրդ դոլար։


