Ամերիկյան Forever 21 հագուստի խանութների ցանցը դիմում է ներկայացրել սնանկացման մասին: Առայժմ ռիթեյլերները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Forever 21-ը մտադիր է մի քանի խանութ փակել ԱՄՆ-ում: Սակայն, դեռ որոշված չէ, թե որ խանութները կփակվեն: Ընկերությունն այժմ բանակցում է վարձակալությամբ տարածք հանձնողների հետ:
Սնանկության գործընթացը կարող է օգնել Forever 21-ին ազատվել վնասով աշխատող խանութներից և վերակապիտալիզացնել բիզնեսը, ավելի վաղ ասել են Bloomberg-ի զրուցակիցները: Ընդ որում որոշ առևտրի կենտրոնների համար ռիթեյլերի սնանկությունը կարող է խնդիրներ առաջացնել:
Forever 21 ապրանքանիշը հիմնվել է 1984-ին: Այժմ դա հագուստի խանութների ամենամեծ ցանցերից մեկն է աշխարհում, որի մեջ ընդգրկված է ավելի քան 800 խանութ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում: