fbpx
Սպորտ

Ֆորլանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ)

Ուրուգվայցի ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանը հայտնել է մարզական կարիերան ավարտելու մասին:

«Ինձ առաջարկեցին շարունակել կարիերաս, սակայն ես հրաժարվեցի: Իմ առաջնահերթությունները փոխվել են երեխաներիս ծննդից հետո: Զգում եմ, որ ավարտը մոտ է: Ինչ վերաբերում է հրաժեշտի խաղին, այն տեղի կունենա «Սենտենարիո» մարզադաշտում,- ասել է 40-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Ֆորլանը կարիերան սկսել է 1997 թվականին: Այդ ընթացքում նա հանդես է եկել «Ինդեպենդենտեի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Վիլյառեալի», «Ատլետիկոյի», «Ինտերի», «Ինտերնացիոնալի», «Օսակայի», «Պենյարոլը», «Մումբայ Սիթիի» և «Կիչիի» կազմում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ