Երեկ կայացավ Ֆորմուլա-1 -ի Մեքսիկայի Գրան պրին։
Ծավալված պայքարում ուժեղ գտնվեց «Մերսեդեսի» բրիտանացի վարորդ Լուիս Հեմիլթոնը։ Նրան Հաջորդեց «Ֆերարին» ներկայացնող Սեբաստիան Ֆեթելը, իսկ 3-րդ տեղը բաժին հասավ Վալտերի Բոթասին, ով կրկին «Մերսեդեսի» վարորդ է։
Այս պահին, ընդհանուր հաշվարկում, առաջատարը Հեմիլթոնն է՝ 338 միավորով, բայց նա դեռ չի ապահովել չեմպիոնությունը։
18-րդ փուլ, Մեքսիկայի Գրան պրիի լավագույն հնգյակ․
- Լուիս Հեմիլթոն – «Մերսեդես»
- Սեբաստիան Ֆեթել – «Ֆերարի»
- Վալտերի Բոթաս – «Մերսեդես»
- Շառլ Լեկլեր – «Ֆերարի»
- Ալեքսանդր Ալբոն – «Ռեդ Բուլ»