ԻՊ-ի առաջնորդի աճյունը կարող է հանձնվել ծովին․ CNN

Ամենադիտվածներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը կարող է հանձնվել ծովին: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով մի աղբյուրի:

Այսպիսի կարծիք ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը: Նրա խոսքով՝ հնարավոր է, որ Ալ Բաղդադիի աճյունի հետ վարվեն այնպես, ինչպես «Ալ Քաիդա» խմբավորման պարագլուխ Ուսամա Բեն Լադենի մարմնի հետ: Վերջինիս մարմինը հանձնվել էր Արաբական ծովին:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ամերիկյան ուժերի հարձակման հետևանքով սպանվել է Իսլամական պետության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին։

Ամենաթարմ