Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Դրանսի քաղաքի մշակութային կենտրոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի ցուցադրություն-քննարկմանը։
Միջոցառմանը ներկա էին Դրանսիի քաղաքապետ Օդ Լագարդը, Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, միջոցառման հանձնակատար Կլեր Մուրադյանը։ Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է Ֆաթիհ Աքինի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» դրաման։
- Տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
- ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իր խոսքում Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և շեշտել նման միջոցառումների առանձնակի կարևորությունը՝ գալիք սերունդների կրթության և ցեղասպանությունների կանխարգելման հարցերում։

