fbpx
Աշխարհ

Ֆրանսիան դեմ է ՆԱՏՕ-ի 20 մլրդ դոլարի պլանին

Ֆրանսիան դեմ է ՆԱՏՕ 20 մլրդ դոլարի պլանին՝ ուղղված դաշինքին ավելի մեծ ճկունություն հաղորդելուն ռազմական սպառնալիքների, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում։ Փարիզը մտահոգ է, որ այդ քայլը կարող է խափանել պաշտպանական առաջնահերթությունները։

Հայտնենք, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը փետրվարին դաշնակիցներին առաջարկել էր ավելի շատ փող տրամադրել գոյություն ունեցող՝ թեկուզև ոչ մեծ ընդհանուր բյուջեներին, այլ ոչ թե հույսը դնել ներկա համակարգի վրա, երբ յուրաքանչյուր կառավարություն վճարում է իր սեփական ռազմական գործողությունների համար։

«Եթե գաղափարն այն է, որ կտրուկ ավելանա երկրների ներդրումը ընդհանուր բյուջեներում և փոխել ՆԱՏՕ փիլիսոփայությունը՝ ազգային պատասխանատվությունից անցնելով պատասխանատվության թուլացմանը, ապա Ֆրանսիայի պատասխանը ակնհայտորեն բացասական կլինի»,- ասել է աղբյուրը Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում։

Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ