fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի իշխանությունները ռազմական բյուջեն մեծացրել են ավելի քան 20 տոկոսով

Ֆրանսիայի իշխանությունները ռազմական բյուջեն մեծացրել են ավելի քան 20 տոկոսով եւ շարունակելու են բանակի արդիականացման աշխատանքը: Այդ մասին նոյեմբերի 9-ին հայտնել է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Վերանը:

«Մենք ավելացրել ենք բյուջեն, որը հատկացվում է բանակին, ավելի քան 20 տոկոսով։ Եվ մենք ամեն բան կանենք մեր բանակն արդիականացնելու համար»,- հայտարարել է Վերանը՝ հանդես գալով Franceinfo ռադիոկայանի եթերով:

Նա հայտնել է, որ Ֆրանսիայի իշխանությունները մոտ ժամանակներս կքննարկեն եւ կընդունեն ռազմական ծրագրավորման մասին օրենք, որը ենթադրում է ռազմական բյուջեի հետագա մեծացում:

Ֆրանսիայի նախարարների կաբինետի խոսնակը հաստատել է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը Տուլոն կատարած իր ուղեւորության ընթացքում նոյեմբերի 9-ին հայտարարություն կանի Աֆրիկայում «Բարխան» գործողության առնչությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ