fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում 218 թեկնածու դուրս է եկել ընտրապայքարից

Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելուց հրաժարված թեկնածուների թիվը հասել է 218-ի։

Նրանք հանել են իրենց թեկնածությունները, որպեսզի կանխեն Ջորդան Բարդելի և Մարին Լը Պենի աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության հաղթանակը։

Հուլիսի 1-ին ինքնաբացարկ էր հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած մոտ 100 թեկնածու:

Հիշեցնենք՝ հունիսի 30-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» ստացել է ընտրողների ձայների 32,2%-ը: Երկրորդ տեղում ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատն» է, որի օգտին քվեարկել է ֆրանսիացիների 29,1%-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին՝ հանուն հանրապետության» կոալիցիան զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ ձայների 21,5%-ով:

Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ