fbpx
Աշխարհ

Ֆրանսիական գինու տակառը վաճառվել է ռեկորդային գնով

2021 թվականի բերքի Corton Renardes Grand Cru գինու մեկ տակառը բարեգործական Hospices de Beaune աճուրդում վաճառվել է 800 հազար եվրոյով։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Sotheby’s աճուրդի տունը։

«Աճուրդի նոր ռեկորդ Pièce des Présidents-ի (Նախագահի տակառ) համար. այն վաճառվել է 800,000 եվրոյով 15 րոպե տևած դրույքների պայքարից հետո»,- գրված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ աճուրդից ստացված հասույթը կուղղվի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղի դեմ ուղղված բժշկական հետազոտություններին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ