fbpx
Քաղաքականություն

Ֆրանսիան ամեն ջանք կգործադրի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման համար

Ֆրանսիայի խորհրդարանում ելույթի ժամանակ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտնել է, որ Ֆրանսիան ամեն ջանք կգործադրի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար։

 

Նախարարը նշել է՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են, հատկապես, որ բախումները ոչ թե բուն Ղարաբաղում էին, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։

«Ռազմական լուծում լինել չի կարող։ Պետք է քաղաքական լուծում գտնել, ու և հույս ունեմ, որ դա կհաջողվի անել», – ասել է Լը Դրիանը։

Նա նշել է, որ Փարիզն ամեն ջանք կգործադրի հարցի խաղաղ լուծման համար։ Նախարարը հիշեցրել է նաև, որ երկիրը ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների եռյակում է։

Այս մասին տեղեկանում ենք «Սպուտնիկ-Արմենիայից»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ