fbpx
Աշխարհ

Ֆրանսիան ուսումնասիրում է պաղեստինյան պետության ճանաչման հնարավորությունը

Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը Ռաֆահում իսրայելական հարձակման ֆոնին, մինչդեռ Ֆրանսիան շարունակում է տատանվել, գրում է Le Monde-ը։ Ենթադրելով, որ դրա համար ճիշտ պահը չէ, Փարիզը որոշել է իր եվրոպացի հարևանների հետքերով չգնալ, սակայն միաժամանակ ուսումնասիրում է հնարավոր ճանաչման պայմանները:

«Ես լիովին պատրաստ եմ ճանաչել Պաղեստին պետությունը, բայց կարծում եմ, որ այդ ճանաչումը պետք է տեղի ունենա ճիշտ ժամանակին», – ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Եվրախորհրդարանի առաջատար սոցիալիստ թեկնածու Ռաֆայել Գլյուքսմանը Մակրոնին մեղադրել է որոշումն անորոշ ժամանակով հետաձգելու մեջ։ Արմատական ​​ձախակողմյան La France Insoumise (LFI) կուսակցությունն ակտիվորեն ձգտում է ճանաչել պաղեստինյան պետությանը։ Մինչդեռ աջերն ու ծայրահեղ աջերը դեմ են ճանաչմանը, քանի որ փորձում են դեմ չգնալ Նեթանյահուի կառավարությանը, որը մերժում է երկու պետությունների սկզբունքով խնդրի լուծումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ