Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս, ծանոթացել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կողմից իրականացվող աշխատանքներին։
Այս մասին ասված է առաքելության X-ի միկրոբլոկում։
«Պատիվ է ընդունել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ֆրանսիական Սենատի պատվիրակությանը։ Այցելուները միացան Գորիսի տարածքում իրականացվող պարեկությանը՝ դիտորդական առաքելության աշխատանքի մասին ավելին իմանալու համար։
Լավ և արդյունավետ քննարկում՝ տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Շնորհակալություն»,- ասված է գրառման մեջ։