fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում վրդովված են Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ նոր որոշումից

Ֆրանսիացի քաղաքական գործիչ, «Հայրենասերներ» շարժման առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն վրդովված է եղել Ուկրաինային 100 միլիոն եվրո փոխանցելու Փարիզի մտադրությունից՝ չնայած երկրի ներսում առկա ֆինանսական դժվարություններին։ Նա իր կարծիքն է հայտնել Twitter-ում։

Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը որոշել է լրացուցիչ 500 միլիոն եվրո ուղարկել Ուկրաինայի նախագահ Զելենսկիին։ «Ֆրանսիայի ներդրումը 100 միլիոն է։ Բայց մենք փող չունենք ո՛չ թոշակների, ո՛չ հիվանդանոցների համար…»,- ասել է Ֆիլիպոն։

Ավելի վաղ ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Ուկրաինային 500 մլն եվրոյի օգնության նոր փաթեթը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ռուսական հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր Սպիտակ տունն Ուկրաինային ուղարկել է ավելի քան 26,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։

Մինչ այս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ արեւմտյան երկրները կհարմարեցնեն իրենց ռազմական օգնությունը Կիեւին՝ «ռազմադաշտում հաջողության հասնելու համար»։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինան հզոր ռազմական աջակցություն է ստացել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և շատ այլ երկրներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ