fbpx
Իկոնիկ

Ֆրանսուա Հարդի. Բոլորի մուսան

Ֆրանսուա Հարդին (1944) ֆրանսիացի երգչուհի է և երգահան։ Հարդիի դեբյուտը տեղի ունեցավ 1960 թ.-ին իր Tous les garçons et les filles երգով, որի շնորհիվ նա մեծ հաջողության հասավ։ Ֆրանսուա Հարդիի երգերից կարելի է նաև առանձնացնել հետևյալ գործերը` Comment te dire adieu, Mon amie la rose, À quoi ça sert, Première rencontre և Les temps d’amour երգերը։ Որպես yé-yé (ֆրանսիական փոփ) շարժման առաջատար անձ, նրա ներկայությունը ամենուր էր։

Երգչուհին նկարահանվել է հայտնի ռեժիսորների ֆիլմերում, որոնց թվում էին՝ Վադիմը, Ֆրանկենհայմերը և Գոդարը։ Ֆրանսուան տարբեր լեզուներով էր երգեր ձայնագրում՝ ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն։ Նա շատ հայտնի աստղերի մուսան էր՝ Բոբ Դիլանի, Միկ Ջագգերի, Դեվիդ Բոուի, Փոլ ՄաքՔարթնիի և այլն։

Լուսանկարիչ Ժան-Մարի Պերիերի օգնությամբ Հարդին նաև սկսեց մոդելի կարիերա, և կարճ ժամանակ անց դարձավ նորաձևության աշխարհի անժամանակ դեմքերից։

Ֆրանսուա Հարդին «տխուր երգերի երգչուհի» էր: Նրա երգերն ունեին հիանալի, երազանման հատկություն, որն արտացոլում էր նրա հանդարտ և անհոգ բնույթը: Հարդին ուներ այդ ֆրանսիական je ne sais quoi-ն, որին շատ կանայք այդքան ձգտում էին։ Նա երիտասարդ էր, տխուր աչքերով և ուներ casual chic ոճ։ Սակայն պատանեկան տարիներից մնացած ամաչկոտությունը նրան երբեք չէր լքում, ինչը իր հերթին նրան դարձնում էր այդքան գրավիչ և տարբերվող։

1963 թ.ին նա դարձավ նորաձևության ֆենոմեն։ Ամերիկացի լրագրողներից մեկը անգամ կարծիք էր արտահայտել, որ Հարդին շատ նման է եղնիկի, հատկապես կարճ կիսաշրջազգեստ կրելիս։ Հարդին գրեթե չէր կրում շրթներկ, բայց դեմ չէր երբեմն օգտագործելու աչքերի սուրմա, որը շատ նորաոճ էր 60-ականներին։ Նրա կերպարը լրիվ կոտրեց կարծրատիպային փին-ափ ոճը, և ցույց տվեց աշխարհին, որ հագուստի միջոցով կարելի է ընդգծել անհատականությունը և անկախությունը։

https://youtu.be/Hx73jarucvM

60-ականների երկրորդ կեսին Ֆրոնսուան դարձավ շատ դիզայներների մուսան։ Իր բարձրահասակ և նիհար լինելու շնորհիվ դիզայներները ուղղակի խենթանում էին նրա համար և հատուկ նրա համար հագուստներ կարում և ձևում։ Դիզայներներից էին՝ Պակո Ռաբանը, Քորրեսը, Իվ Սեն-Լորանը և այլոք։ Հարդին ազդեցություն է թողել նաև ճապոնացի դիզայներ Ռեյ Կավակուբոյի վրա, որը հիմնել է իր բրենդը 1969 թ.-ին ՝ ընտրելով Comme des Garçons անվանումը ՝ հիմնվելով Հարդիի համանուն երգի բառերի վրա:

Ֆրանսուա Հարդին բոլորի մուսան էր, բայց անձնապես նա շատ ոգեշնչվում և հիանում էր իսպանացի սյուրռեալիստ նկարիչ՝ Սալվադոր Դալիով։ Դալին նրա ամենասիրած նկարիչն էր և այդ ժամանակների ամենահայտնի և ամենաէքսցենտրիկ հանրային դեմքերից։ Նա մեկ շաբաթ անցկացրել է Դալիի հետ Կադակեսում և այդ այցը նրա վրա անմոռանալի և մեծ տպավորություն է թողել։

Մինչ այսօր երգչուհին մնում է գեղեցիկ և չափազանց էլեգանտ։ Նա շուրջ 10 տարի պայքարել է քաղցկեղի դեմ, 3 շաբաթ գտնվել կոմայում, բայց հաղթահարել է այն և ոտքի կանգնել։ Նրա վերջին Personne d’Autre ալբոմը թվով 24-րդն է։ Ֆրանսուայի խոսքերով ինքը միշտ էլ գրեթե նույն թեմաների շուրջ է գրել երգերը, հատկապես իր 76 տարեկան հասակում արտացոլում է այն, ինչ եղել է։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ