Ֆրենկ Լեմպարդի գլխավորած Քովենթրի Սիթին այս մրցաշրջանում Չեմպիոնշիփում ցուցադրում է բացառիկ արդյունքներ՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Լեմպարդի տակտիկական մոտեցումը, թիմի ներսում ձևավորված պայքարի ոգին և խելամիտ տրանսֆերները խթանեցին ակումբի վերածնունդը։ Թիմը աչքի է ընկնում հարձակվողական արդյունավետությամբ՝ առաջին 15 խաղում խփելով 40 գոլ։ Բայց հատկապես արժանի է նշել Վիկտոր Տորպի դերը․ դանիացի կիսապաշտպանը, ով թիմին միացավ 2024-ին ընդամենը 2.1 մլն ֆունտով, արդեն համարվում է առանցքային խաղացող։ Նրա աշխատասիրությունը, պաշտպանությունից հարձակման սահուն անցումները և գոլային փոխանցումները նրան դարձրեցին երկրպագուների սիրելին։ Մասնագետները վստահ են, որ Տորպը կարող է շատ արագ մեծ արժեք ձեռք բերել՝ դառնալով նույնիսկ մինչև 20 միլիոն ֆունտ արժողությամբ ֆուտբոլիստ։
Լեմպարդի ղեկավարությամբ ակումբն օգտագործում է խելացի տրանսֆերային ռազմավարություն՝ գտնելով թերագնահատված տաղանդներ և հաջողությամբ ինտեգրելով նրանց թիմում։ Թիմի խաղը կառուցված է բարձր տեմպի, կոլեկտիվ աշխատանքի և մրցակցային ոգու վրա։ Չնայած վնասվածքներին և մրցաշրջանի ընթացքում առաջացած դժվարություններին, Քովենթրի Սիթին շարունակում է պայքարել առաջատարի դիրքի համար։ Եթե թիմը կարողանա պահպանել ընթացքը, ապա երկար տարիների ընդմիջումից հետո կրկին կհայտնվի Պրեմիեր լիգայում։

