BBC-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները անհանգստացած են, որ նոյեմբերին երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիք կսկսվի։
Ֆրանսիայի որոշ հատվածներում արդեն կորոնավիրուսի նոր բռնկումներ են եղել։ Մարսելում կարանտինային միջոցառումները խստացվել են, կրճատվել են բարերի և ռեստորանների աշխատանքային ժամերը։
Կառավարության որոշմամբ՝ օգոստոսի 26-30-ը քաղաքի բնակիչերը պարտավոր են դիմակ կրել։
The Guardian պարբերականի հաղորդմամբ էլ՝ վերջին 24 ժամում Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 5429 նոր դեպք։