Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 8-9-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիա: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությանից։
Տեղի են ունենալու նախարար Այվազյանի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:
Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարար Այվազյանի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեյի հետ: