Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը դեկտեմբերի 8-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 8-9-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիա: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությանից։

Տեղի են ունենալու նախարար Այվազյանի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:

Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարար Այվազյանի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեյի հետ:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ