Քաղաքականություն

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-ՀՀ բարեկամության խումբը նիստ կհրավիրի, հետո հայտարարություն կանի

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ հայտնել է, որ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը պատրաստվում է հրավիրել բարեկամական խմբի նիստ, որից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:

«Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ»- ասված է գրառման մեջ։

Պատգամավորի խոսքով՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ քննարկել են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան:

«Եվս մեկ անգամ փաստեցի, որ Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան և լայնամասշտաբ զինված հարձակման միակ նպատակը Արցախի Հանրապետության հայաթափումն է, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար»,- նշել է Վարդանյանը:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը, ով երեկ վերընտրվել է Սենատի անդամ, իր հերթին հայտնել է, որ պատրաստվում է հրավիրել բարեկամական խմբի նիստ, որից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի…

Geplaatst door Vladimir Vardanyan op Maandag 28 september 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ