fbpx
Արցախ

Ֆրանսիացի պատգամավորը ներկայացրել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձև

Ֆրանսիայի Ազգային ժողովը կքննարկի Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև։

Այս մասին տեղեկանում ենք տեղի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի Twitter-ի էջից։

Նա նշում է, որ տվյալ բանաձևն ինքն առաջինն է ստորագրել ու իրենից բացի այլ պատգամավորներ նույնպես ստորագրել են։

Պուպոնիի խոսքով՝ բանաձևի համաձայն՝ Ֆրանսիայի Ազգային ժողովը ճանաչելու է Արցախի անկախությունը ու հայերի՝ իրենց հողի վրա ապրելու իրավունքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ