fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի արձագանքը՝ ՀԱՊԿ խաղաղապահների Ղազախստանից դուրս բերելուն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ 2 օրից կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը երկրից, իսկ գործընթացը կտևի ոչ ավել, քան 10 օր։

Այս հայտարարությանը արձագանք էլ են Ֆրանսիայի արտգործնախարարությունից՝ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Տոկաևի հայտարարությունը։ Նա նշել է, որ Ֆրանսիան և իր եվրոպացի գործընկերները հավատարիմ են մնում Ղազախստանի ինքնիշխանությանը, որը պետք է պահպանվի լիովին։

Նրա խոսքով՝ իրենք արդեն ուշադրությամբ հետևելու են Ղազախստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ