Ֆրանսիայի կառավարությունը կկրճատի ջրի օգտագործումը

Հրապարակող՝

fransiayi karavarutyun

Ամենադիտվածներ

Ֆրանսիայի կառավարությունը ցանկանում է ջրի օգտագործումը կրճատել՝ խրախուսելով հոսող ջրերի վերաշրջանառությունը, ինչպես նաև սպառողներին՝ գործածվող ջրի քանակությունը նվազեցնելու համար։ Պատճառն այն է, որ կլիմայի փոփոխության պատճառով գետերի հոսքն աստիճանաբար դանդաղում է: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Տեղական իշխանությունների և կոմունալ ծառայությունների հետ մի քանի ամիս տևած քննարկումներից հետո շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ ցանկանում է ջրի օգտագործումը 10 տոկոսով կրճատել 5 տարվա ընթացքում և 25 տոկոսով՝ 15 տարվա ընթացքում:

Նպատակն է Ֆրանսիան առավել չորային ապագային նախապատրաստելը: Հետազոտության համաձայն՝ ֆրանսիական գետերի միջին ծավալը հաջորդ 50 տարում կարող է նվազել 10-40 տոկոսով:

«Շրջակա միջավայրի պահպանման համար մեր պայքարում ջուրը գերակա հարցերից մեկն է»,- լրագրողներին ասել է շրջակա միջավայրի նախարար Ֆրանսուա դե Ռյուգին:

Ջրի գործածումը նվազեցնելու համար կառավարությունը կարող է ջրի ավելի բարձր գներ սահմանել խոշոր սպառողների համար, ինչպիսին են ջրավազանով խոշոր տնային տնտեսությունները, սակայն սակագների սահմանումը վերապահել է տեղական իշխանություններին: Ֆրանսիայում միջին մարդը օրական գործածում է մոտ 150 լիտր ջուր:

Կառավարությունը նաև նախատեսում է 2022 թվականից խստացնել որոշակի ճյուղերի համար ջրօգտագործման պահանջները, ինչպիսին է շինարարական ճյուղը:

Կառավարությունը նաև ցանկանում է 2025 թվականին եռապատկել անձրևաջրերի և հոսող ջրերի օգտագործումը բույսերը ջրելու, զուգարանների և այլ նպատակների համար, որոնք խմելու ջրի ստանդարտներ չեն պահանջում:

Ֆրանսիայում վերաշրջանառվում է հոսող ջրերի միայն մոտ 1 տոկոսը, մինչդեռ Իսպանիայում և Իտալիայում՝ 10 տոկոսը:

 

Ամենաթարմ