Ֆրանսիային փոթորիկ է մոտենում

Ամենադիտվածներ

Հիանալի ժամանակ եմ անցկացրել «Աթլետիկոյում» ու կցանկանայի բոլորին շնորհակալություն հայտնել․ Գոդին

Ֆրանսիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը եղանակային վտանգի նախավերջին՝ նարնջագույն, մակարդակ է հայտարարել երկրի արևմուտքում գտնվող 8 վարչական շրջաններում: Դա պայմանավորված է «Ամելի» փոթորիկի մոտենալով:

Համապատասխան նախազգուշացումը հրապարակվել է շաբաթ: Նշվում է, որ «Ամելի» փոթորիկը պետք է ատլանտյան ափամերձ շրջաններին հասնի շաբաթ գիշեր լույս կիրակի և ուղեկցվելու է շատ ուժեղ քամիներով:

Վատ եղանակային պայմանները կխոցեն տասնյակ շրջաններ, որոնց թիվը կավելանա վաղը ցերեկը: Ակնկալվում է, որ քամու ուժգնացումը կհասնի 36-38 մետր վայրկյանի: Առաջիկա 36 ժամվա ընթացքում սպասվում են նաև հորդառատ անձրևներ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ