Կեղծ «5G» կարգավորումների հետևանքով՝ 5 մլն դրամի կորուստ

Ամենադիտվածներ

Կեղծ «5G» կարգավորումների հետևանքով՝ 5 մլն դրամի կորուստ

Երևանի բնակիչ 70-ամյա Մարգարիտա Գ․-ն դարձել է կիբեր խարդախության զոհ։ Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10։45-ի սահմաններում, նա դիմել է Արաբկիրի ոստիկանության բաժին՝ հայտնելով, որ նոյեմբերի 19-ին, գտնվելով Մալխասյանց փողոցի բնակարաններից մեկում, իր հետ կապ է հաստատել «Յուքոմ» ընկերության աշխատակից ներկայացած անձը։ Վերջինս հայտնել է, որ «5G» կայանքին միանալու համար անհրաժեշտ է լրացնել բջջային հեռախոսին ուղարկված կարգավորումները։

Մարգարիտա Գ․-ն, հետևելով ուղարկված հրահանգներին, 2 ժամ անց նկատել է, որ իր անվամբ բանկային հաշվեհամարից կատարվել են 5 մլն դրամի փոխանցումներ տարբեր բանկային հաշվեհամարներին՝ «Ինեկո», «Ամերիա» և «Այդի»։ Հետաքննությունը պարզել է, որ սա եղել է խարդախության դեպք։

Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին զգուշանալ կեղծ զանգերից և չտրամադրել անձնական տվյալներ կամ բանկային տեղեկատվություն անծանոթ անձանց։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ