Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է հղել Ադրբեջանին։
Կազմակերպությունը հորդորել է այդ պետությանը համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ կապված այնտեղ անազատության մեջ պահվող հայ անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների ստուգման ու այս հարցերի շուրջ թափանցիկ հետաքննության համար։
Freedom House-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ պետք է դատարաններին տրամադրել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։