Երևան

Քաղաքապետարանը փորձում է վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը․ Կարապետյան

Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։ Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը և վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։

Քաղաքապետարանը հայցել է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառած անհարմարության համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ