«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հիասթափված է ակումբում տիրող իրավիճակից և մտածում է թիմից հեռանալու մասին, հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն, եթե հոլանդացի կիսապաշտպանը հեռանա «Բարսելոնայից», ապա դա կլինի միայն Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբի համար: Այս մրցաշրջանում Ֆրենկի դե Յոնգը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։ Հոլանդացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։