«Միլանը» և ՊՍԺ-ն կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով։
MilanNews-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետային, իսկ նրա փոխարեն հանձնել Յուլյան Դրաքսելին։
Սակայն, նշվում է նաև, որ «Միլանը» համաձայն չէ այս տարբերակին, քանի որ Պակետայի տրանսֆերից ակումբում ցանկանում են վաստակել 38 միլիոն եվրո։