Աշխարհ

G7-ին ՌԴ-ի մասնակցությանը դեմ բանաձև է ընդունվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերով կոմիտեն հինգշաբթի բանաձև է ընդունել «Մեծ յոթնյակի» հանդիպումներին Ռուսաստանի մասնակցության դեմ։ Այս մասին նշված է փաստաթղթի հեղինակներից մեկի՝ կոնգրեսական Ալբիո Սայրեսի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Բանաձևում մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանը G7 գագաթնաժողովներին չպետք է մասնակցի այնքան ժամանակ, անի դեռ չի հարգում հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև չի հետևում ժողովրդավարական հանրույթների չափանիշներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ