Այսօր ԱԺ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկով հանդես եկավ։
Նա ամբիոնից դիմեց ԲՀԿ ու ԼՀԿ-ին։ Գաբրիելյանը առաջարկեց, որ բոլոր խմբակցություններից ընտրվեն մեկական պատգամավորներ և անկախ պատգամավորների հետ միասին քննարկվեն, թե ապագա Խորհրդարանին ինչ գործիքակազմ են տալու։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ խմբակցությունների միջև ձևավորվել էր կոնսենսուս արտահերթ խորհրդական ընտրություններ անցկացնելու շուրջ։