Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը կշարունակվի վաղը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել  դատարանի դահլիճից, կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց։ Նիստը, կշարունակվի վաղը՝ հունիսի 18-ին՝ ժամը 16:00-ին։

Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ անդամները նշել էին, որ ակնկալում են դատարանի անաչառ որոշումը, հակառակ դեպքում կանգ չեն առնելու և շարունակելու են պայքարը` պահանջելով նաև կառավարության հրաժարականը:

Մինչ նիստի ավարտը դատարանի բակից նաև բերման ենթարկվեցին մի շարք աջակիցներ:

Հիշեցնենք, որ ժամը 19-ին մեկնարկել էր քննությունը, դատարանի բակում էին հավաքվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցներն ու պատգամավորները: Իրենց աջակցությունը հայտնելու էին եկել նաև ՀՅԴ անդամներ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Դատարանի բակում ուժեղացված հսկողություն էր իրականացվում ոստիկանների կողմից:

Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։

 

Ամենաթարմ