fbpx
Իրավական

Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով քննությունը հետաձգվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից դուրս եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և լրագրողներին հայտնեց, որ դատական նիստը հետաձգվել է։

«Դեռ չեն որոշել, քննությունը դեռ չի ավարտվել։ Վաղը շարունակվելու է 10։30-ին»։

Լրագրողի այն  հարցին, թե իրեն առնչվող այլ քրեական գործեր կան, որոնց մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն, ինչպե՞ս ինքը կմեկնաբանի այդ քրեական գործերը, Ծառուկյանը կրկին նշեց, որ դրանք շինծու գործեր են։

«Սա քաղաքական սարքած գործ է։ Հունիսի 5-ի հետ կապված, որ ես հայտարարել եմ, տեսնելով երկրի, տնտեսության վիճակը»,- ասել է  Ծառուկյանը։

Նշենք, որ Ծառուկյանի փաստաբանները դատավոր Ռոբերտ Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որի վերաբերյալ որոշում պետք է հրապարակվեր։

https://www.facebook.com/azatutyun/videos/292941245212343/?v=292941245212343

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ