Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է միջնորդությունը

Հրապարակող՝

Կալանավորվել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդին

Ամենադիտվածներ

Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը կշարունակի մնալ կալանք տակ: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, այսօր մերժել է Խաչատրյանի կալանքի դեմ բողոքը: Այս մասին հայտնել է Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Մերժման հիմքերը դեռևս հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նա ձերբակալվել է օգոստոսի 27-ին:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունն, ինչպես նաև նրա ձերբակալման դեմ պաշտպանների բողոքն այս պահին քննվում է դատարանում:

Ամենաթարմ