fbpx
Խորհրդարան

Վատ եմ գնահատում․ Գագիկ Ծառուկյանը՝ ծննդատների փակման մասին

Վատ եմ գնահատում Հայաստանում ծննդատների փակումը: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Դա վատ եմ գնահատում, քանի որ, ասենք թե, մենք ուզում ենք՝ ներգաղթ լինի, տնտեսական հեղափոխություն լինի, եթե 30-35 գյուղի սպասարկում է այդ հիվանդանոցը, դա ճիշտ չի, այլ հակառակը դա պետք է պահվի, զարգացվի, այնպես որ դա անելու բան չի, որ դա անում են»,-ասաց նա:

Անդրադառնալով նաև կենդանիների մորթը սպանդանոցներում կազմակերպելու հարցին, պատգամավորը նշեց, որ դա լրացուցիչ բեռ է դառռնալու գյուղացիների համար։

«Այսօր սպանդանոցներում նորից նույն այդ ծառայությունը թողնում են ժողովրդի վրա, ասենք թե ֆերմերների վրա, գյուղացու վրա, անասնապահությամբ ով զբաղվում է: Եթե մարդը պետք է բարձի, պետք է տանի, պետք է էնտեղ սպանդանոցում գումար վճարի, դա նշանակում է, եթե կենդանուն հանձնելուց ստանում է 250 հազար դրամ, ուրեմն պիտի մի 20 հազարը սրանսպորտին տա, 25 հազարը մորթելուն տա: Դրա համար յուրաքանչյուր երկրում գյուղատնտեսության համար, անաասնապահության համար դա պետությունը սուբսիդավորում է, պետք է քայլ կատարվի, մարդուն սուբսիդավորվի, որ մարդն էլ լիարժեք կարողանա դա անի, թե չէ մարդը լավ օրից չի, մարդը 3-4 կով ունի, համարում են ֆերմեր: Մարդը մորթում ա, 3 ամիսը մեկ, գոնե իրա գոյատևությունը պահելու համար»,-ասաց նա:

Խառուկյանի խոսքով՝ բոլորն էլ գիտեն, որ գյուղատնտեսության համար վիճակը շատ ծանր է:

«Եթե էսօր կես լիտր ջուրն արժի 200 դրամ, լիտրը այսինքն 400 դրամ, իսկ կաթը վաճառում են 110, 120, 150 դրամ, այսինքն՝ մարդը էդքան մշակում է, աշխատում է, խնամում է, պահում է, կաթն ավելի էժան է, քանց թե ջուրը»,-ասաց նա:

Ծառուկյանի նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել տնտեսության զարգացմանը, քանի որ այսօր ժողովրդին կերկարողը գյուղատնտեսությունն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ